Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.179
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
18.04.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 18 ապրիլի 2011 թ.

 N 727-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 12 ապրիլի 2011 թ.

թիվ 96-Ն

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկատվություն տրամադրելու գործընթացը, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. ապրիլի 13
ք. Երևան

 

 

 Հավելված

   
 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի ապրիլի 12-ի

թիվ 96-Ն որոշմամբ

 

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2011 թվականի ապրիլի 18-ի

թիվ 727-Ն հրամանով

   
 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

______________ Արթուր Ջավադյան

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

______________ Գագիկ Խաչատրյան

 

13/04/2011 թ.

 

18/04/2011 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) տրամադրելու կարգը:

2. Հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ստանալու նպատակով Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպությունների պետական գրանցման մասին որոշում կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվում հետևյալ տեղեկությունները.

1) Կազմակերպության լրիվ անվանումը,

2) Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը,

3) Կազմակերպության գրանցման վկայականի համարը,

4) Կազմակերպության գրանցման ամսաթիվը,

5) Կազմակերպության գտնվելու վայրը,

6) Կազմակերպության գործունեության տեսակները,

7) Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն(երը),

8) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնoրենի) անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը,

9) Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը,

10) Կազմակերպության ստեղծման եղանակը (հիմնադրման միջոցով կամ վերակազմակերպման միջոցով):

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկություններն ստացվելուց հետո նույն օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկին առցանց ռեժիմով տրամադրում է Կազմակերպության ՀՎՀՀ-ն և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

4. Կենտրոնական բանկի կողմից Պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են Կազմակերպությունների պետական գրանցման մասին հետևյալ տեղեկությունները.

1) Կազմակերպության գործունեության դադարման մասին տեղեկատվությունը` Կազմակերպության գործունեության դադարման կամ գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպության լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը` Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպության լուծարման թույլտվություն տալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն` Կազմակերպության կողմից այդ տեղեկությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան