«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 փետրվարի 2011 թ. |
N 563-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 Թ. ԱՊՐԻԼԻ 23-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1768-Ն որոշման հավելվածով հաստատված Ծրագրի 8-րդ բաժնի 8.1-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումը`
Ցանկի` 6-րդ Բաժինը լրացնել նոր` «6.1» կետով հետևյալ բովանդակությամբ.
«6.1 Պատվիրատուի պահանջով բնակելի նշանակության անշարժ գույքի և գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 2-րդ աշխատանքային օրը` սահմանված վճարների նկատմամբ կիրառելով 2 գործակից:
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների, ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի և գյուղատնտեսական արտադրական անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 2-րդ և 3-րդ աշխատանքային օրը` սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3 և 2 գործակիցներ:»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|