«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11210448
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
5 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 5-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 1-ին կետում «մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ)» բառերը փոխարինել «մշտական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերով.
2) հավելվածի 2-րդ կետում «Հանձնաժողովներն իրենց» և «ղեկավարվում են» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հանձնաժողովն իր» և «ղեկավարվում է» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-10-րդ և 13-րդ կետերը.
4) հավելվածի 15-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «լիազոր ստորաբաժանումից» բառերը փոխարինել «քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող լիազոր ստորաբաժանումից (այսուհետ` լիազոր ստորաբաժանում)» բառերով.
բ. 8-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Ա. Սարգսյան |