«Գրանցված է»
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11110462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2010 թ. N 788-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի հունվարի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն ու այդ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող ատեստավորման և մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) հրամանի 1-ին կետի ա) ենթակետից հանել «ատեստավորումն անցկացնող» բառերը.
3) հրամանի 1-ին կետի բ) ենթակետից, հրամանով հաստատված N 2 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
4) հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների 1-ին կետերից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.
5) հրամանով հաստատված N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:».
բ. 12-րդ կետի գ) ենթակետում «ամփոփաթերթերն ու քվեարկության» բառերը փոխարինել «ամփոփաթերթերի» բառով.
գ. 12-րդ կետի ժբ) և ժգ) ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
դ. 12-րդ կետի ժդ) ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
ե. 16-րդ կետի «ընդունում է որոշում,» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն,» բառերով.
զ. 19-րդ կետի դ) ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
է. 19-րդ կետի ե) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |