«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2011 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 282-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 283-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 282-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանի վերնագրից հանել «և կրտսեր» բառերը,
2) հրամանի 2-րդ պարբերությունից հանել «և կրտսեր» բառերը,
3) հրամանով հաստատված հավելվածի վերնագրից հանել «և կրտսեր» բառերը,
4) հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
5) հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառից հետո ավելացնել «(կամ)» բառը,
6) հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի`
ա. «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
բ. «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
գ. «ժբ» և «ժգ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
դ. «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
ե. «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը,
7) հրամանով հաստատված հավելվածի 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
8) հրամանով հաստատված հավելվածի 19-րդ կետի «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
9) հրամանով հաստատված հավելվածի 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»,
10) հրամանով հաստատված հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 283-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառը,
2) հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի`
ա. «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ. «ժթ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
3) հրամանով հաստատված հավելվածի 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
4) հրամանով հաստատված հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |