«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2011 թ. |
N 483-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հրամայում եմ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի առաջին կետում կատարել հետևյալ լրացումը.
«համակարգում» բառից հետո լրացնել «(2012 թվականի հունվարի մեկից)» բառերը:
2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |