ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2004 թվականի N 1190-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ին 2000 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Հ-XX-001260 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
