«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
6 հունիսի 2008 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:
|
Վ. Բարսեղյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման կարգը:
2. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից` պահպանելով հետևյալ համամասնությունները`
1) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական ծրագրավորման վարչության կողմից,
2) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության կողմից,
3) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության կողմից,
4) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության կողմից,
5) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից,
6) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության կողմից,
7) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից,
8) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության պետ:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից` հարկային մարմնի ղեկավարի տեղակալների թվից:
Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
(2-րդ կետը փոփ. 22.07.08 N 09-Ն, խմբ. 10.01.11 N 1-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետի «ա»-ից «դ» ենթակետերով սահմանված կարգով առաջարկվող անձինք`
1) պետք է ունենան ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համակարգում ծառայության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ իրենց մասնագիտական ոլորտում գիտական աստիճան և մեկ տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ,
2) նշանակման ժամկետին նախորդող երկու տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինեն կարգապահական պատասխանատվության:
(3-րդ կետը փոփ. 18.11.09 N 3321-Ն)
4. Գանգատարկման հանձնաժողովի անդամը, բացառությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի, նշանակվում է 2 տարի ժամկետով:
(4-րդ կետը փոփ. 22.07.08 N 09-Ն, խմբ. 10.01.11 N 1-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային oրենսդրության ու հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:
(5-րդ կետը փոփ. 10.01.11 N 1-Ն)
6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային մարմնի ղեկավարը Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` համապատասխան ստորաբաժանման համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալի հիմնավորմամբ, հարկային մարմնի ղեկավարի կողմից Գանգատարկման հանձնաժողովի անդամը կարող է փոխարինվել սահմանված պահանջներին բավարարող մեկ այլ ծառայողով:
(6-րդ կետը խմբ. 18.11.09 N 3321-Ն)
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունն առաջարկվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:
(հավելվածը փոփ. 22.07.08 N 09-Ն, փոփ., խմբ. 18.11.09 N 3321-Ն, 10.01.11 N 1-Ն)