«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 մարտի 2006 թ. |
N 1-05/06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 17.11.10 N 2438-Ն)
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.11.2002թ-ի N 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16, 17-րդ, ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 8-րդ հոդվածների պահանջներով և նպատակ ունենալով կանոնակարգել սնանկ ճանաչված կազմակերպությունների չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվառման գործընթացը.
(նախաբանը փոփ. 17.11.10 N 2438-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ հայցադիմումի հիման վրա կայացված սնանկության գործն ավարտելու մասին դատարանի վճռով իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 17.11.10 N 2438-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՊԵՆ 06.05.2002թ-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկության/սնանկացման/ և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում չկատարված հարկային պարտավորությունների /ապառքների/ հաշվառման կարգը հաստատելու մասին» N 02/595 հրամանը:
(2-րդ կետը փոփ. 17.11.10 N 2438-Ն)
Պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 17.11.10 N 2438-Ն)
1. Դատարանի կողմից պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կայացված վճիռը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը համապատասխան նյութերի հետ միասին ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները ներկայացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչություն:
(1-ին կետը փոփ. 17.11.10 N 2438-Ն)
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչությունը ուսումնասիրում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններից սույն կարգի 1-ին կետի համաձայն ստացված դատարանի վճիռները և դրա վերաբերյալ համապատասխան նյութերը և վճռի բողոքարկման հանգամանքների բացակայության դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկություն է ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն:
(2-րդ կետը փոփ. 17.11.10 N 2438-Ն)
3. ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունը սույն կարգի 2-րդ կետի համաձայն ստացված տեղեկության հիման վրա կազմում և 5-օրյա ժամկետում ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում ցուցում` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ և պարտավորությունների վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 17.11.10 N 2438-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ցուցման հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ:
(4-րդ կետը խմբ. 17.11.10 N 2438-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 17.11.10 N 2438-Ն)