ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2009 թ. |
N 730-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, 2-րդ և 10-րդ մասերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 30/11 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N ՏԿՈՒ 00030 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 10-ից:
2) «Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N ՏԿՈՒ 00102 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 10-ից:
3) «ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N ՏԿՈՒ 00110 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 10-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
