«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2010 թ. |
N 196-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` 2010 թվականի XXI Ձմեռային օլիմպիական խաղեր. Վանկուվեր. Լեռնադահուկային սպորտ. Դահուկավազք թեմային նվիրված «Վանկուվեր 2010-XXI Ձմեռային օլիմպիական խաղեր. Vancouver-2010 XXI Winter Olympic Games» 3 նամականիշով գեղաթերթիկի նմուշը, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի թիվ 196-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |