ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. |
N 1384-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2010թ. սեպտեմբերի 3-ի դիմումը`
Հրամայում եմ`
1. «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2002թ. սեպտեմբերի 24-ի N 156 լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի` մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը, համաձայն լիցենզավորված անձի դիմումի:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |