Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1920-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵՂՐԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության 27.11.2009թ. N 14968 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի մարտի 31-ին «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000497 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին: 

 

Նախարար

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան