«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2009 թ. |
N 1023-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2014 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՎ ՆՈՐՈԳՈՂ ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը՝ ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2014 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Ռադիոէլեկտրոնային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի։
2. Չեղյալ ճանաչել ՀՀԿԳ նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2014 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 609-Ն հրամանը։
3. Նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտության կրթության վարչությանը (պետ՝ Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2014 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՎ ՆՈՐՈԳՈՂ ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ