«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10810182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2010 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված (10.04.2010թ. N 4/4.5-1/1907-10 գրություն) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին.
սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
Հավելված |
Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի Գ Ն Ե Ր
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
Ծառայությունների անվանումը |
Չափի միավորը |
Մատուցվող ծառայու-թյունների գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ |
1 |
2 |
3 |
1. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահից օգտվելու մուտքավճար |
1 մարդ/օր |
500 |
2. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում (ներառյալ մուտքավճարը) |
հաշվետվու-թյուն/օր |
4500 |
3. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ջրաղբյուրների) պաշարների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության մասին տեղեկանքի (տեղեկատվության) տրամադրում |
տեղեկանք |
19000 |
4. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում |
||
30 օր |
տեղեկա-տվություն |
122400 |
20 օր |
տեղեկա-տվություն |
246000 |
10 օր |
տեղեկա-տվություն |
333600 |
5. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն |
||
ա) փաստաթղթերի քսերոպատճենների հանում և տրամադրում |
||
A4 |
Յուրաքանչյուր էջի համար |
50 |
A3 |
Յուրաքանչյուր էջի համար |
75 |
A2 |
Յուրաքանչյուր էջի համար |
150 |
A1 |
Յուրաքանչյուր էջի համար |
300 |
A0 |
Յուրաքանչյուր էջի համար |
600 |
բ) Համակարգչային սկանավորում |
1 քառ. մ |
1660 |
գ) Համակարգչային տպում |
1 քառ. մ |
3545 |