ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 մարտի 2010 թ. |
N 506-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԵՂԻՆԵ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Հեղինե Քոթանջյանի 26.03.2010թ. N 1104 դիմումը,
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի նոյեմբերի 21-ին անհատ ձեռնարկատեր Հեղինե Քոթանջյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000502 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) անհատ ձեռնարկատեր Հեղինե Քոթանջյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |