«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2010 թ. |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 129-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցութային և ատեստավորման ընթացակարգերը և հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 129-Ն հրամանի N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:»:
Նախարար |
Գ. Ալավերդյան |