ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2009 թ. |
N 1139-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԷՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 807-Ա որոշմամբ «Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ին N 833-Ա և 2003 թվականի հունիսի 17-ին N 741-Ա որոշումներին համապատասխան տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի Կ-XX-000012 և թմրամիջոցների արտահանման և ներմուծման Կ-XX-000003 լիցենզիաները ուժը կորցրած է ճանաչվել.
Հրամայում եմ՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին՝
1) ապահովել «Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000012 և Կ-XX-000003 լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 807-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) «Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար |
Հ. Քուշկյան |
