ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2009 թ. |
N 1135-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 17.07.2009թ. N 8330 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2005 թվականի հունիսի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000684 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Մոսկովյան փող., շ. 8, բն. 52 հասցեն տեղափոխել ք. Երևան, Մաշտոցի պող., 48 շ., թիվ 53 հասցե:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
