ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2010 թ. |
N 709-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Գորիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 28.04.2010 թվականի N 6993 դիմումը,
Հրամայում եմ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գորիսի պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի ապրիլի 26-ին տրված թիվ Կ-XX-000041 բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գորիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն անունով:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում վերաձևակերպման փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |