«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609424
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 նոյեմբերի 2009 թ. |
N 700-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ» թեմային նվիրված «Զվարթնոց տաճար, Վաղարշապատ. Zvartnots Church, 642, Vagharshapat», «Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Վաղարշապատ. St. Hripsime Church, 618, Vagharshapat», «Էջմիածին Մայր տաճար, Վաղարշապատ. Etchmiadzin Cathedral, 301-303, Vagharshapat», «Սբ. Գայանե եկեղեցի, Վաղարշապատ. St. Gayane Church, 630, Vagharshapat» 4 նամականիշով գեղաթերթիկը, համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի կենդանական աշխարհին նվիրված «Անդրկովկասյան գորշ արջ. Ursus arctos syriacus» և «Կովկասյան ջրասամույր Lutra lutra meridionalis» երկու նամականիշը, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
Հաստատված է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. նոյեմբերի 23-ի թիվ 700-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. նոյեմբերի 23-ի թիվ 700-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է
Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. նոյեմբերի 23-ի թիվ 700-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |