ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2009 թ. |
N 1138-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 806-Ա որոշմամբ «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ին N 689-Ա և N 690-Ա որոշումներին համապատասխան տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի Կ-XX-000017 ու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման Կ-XX-000002 լիցենզիաները ուժը կորցրած է ճանաչվել.
Հրամայում եմ՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`
1) ապահովել «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000017 և Կ-XX-000002 լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 806-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
