ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2009 թ. |
N 2036-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 15.12.2009 թվականի N 15844 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության (2004 թվականի նոյեմբերի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000643 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Տերյան 129 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Ներսիսյան 7 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |