ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2009 թ. |
N 1400-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՐՄԻԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Տարմիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.08.2009թ. N 9750 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Տարմիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000679 լիցենզիայի գործողությունը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) սահմանել, որ «Տարմիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2005 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000679 լիցենզիան չի կցվում անհատական գործին` լիցենզիայի կորստյան պատճառով (հիմք` «Վանաձորյան Խճանկար» 21.01.2009 թ. շաբաթաթերթում տրված հայտարարությունը)։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |