«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 սեպտեմբերի 2009 թ. |
N 772-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 318-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 17-Ա/Ք ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1079 որոշումը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
1. Սահմանել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները` համաձայն 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004թ. մայիսի 13-ի «Միջին և նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները սահմանելու մասին» N 318-Ն և 2007 թվականի հունվարի 18-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության չափորոշչի ձևաչափի հաստատման մասին» N 17-Ա/Ք հրամանները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված 1 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 4-ի N 772-Ն հրամանի |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
Մասնագիտության տվյալ որակավորման ընդհանուր բնութագիրը
1. Մասնագիտության տվյալ որակավորման անվանումը, որակավորման աստիճանը և հաստատման նորմատիվ փաստաթուղթը
2. Մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման ձևերը
3. Ուսուցման տևողությունը ըստ կրթության հիմքի և ձևերի
4. Ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները
Գ Լ ՈՒ Խ 2
Մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտի մասնագիտական գործունեության բնութագիրը
5. Շրջանավարտի զբաղմունքները
6. Շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները (շրջանավարտի պատրաստման մակարդակի վերաբերյալ պահանջները` ըստ կատարվելիք պարտականությունների շրջանակի)
Գ Լ ՈՒ Խ 3
Ընդհանուր պահանջներ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տվյալ մասնագիտության հիմնական կրթական ծրագրի նկատմամբ
7. Հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի
Գ Լ ՈՒ Խ 4
Պահանջներ մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ
8. Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների բնագավառում
9. Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացների բնագավառում
10. Առանցքային հմտությունների բնագավառում` ըստ մոդուլների
11. Ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում` ըստ մոդուլների
Գ Լ ՈՒ Խ 5
Պահանջներ ուսումնական գործընթացի իրականացման պայմանների նկատմամբ
12. Պահանջներ կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ
13. Պահանջներ ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ
14. Պահանջներ նյութատեխնիկական ապահովության նկատմամբ
15. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ
16. Պահանջներ պրակտիկաների կազմակերպման նկատմամբ
17. Միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման պահանջները
Գ Լ ՈՒ Խ 6
Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանը ԵՎ նրա պարզաբանումները
18. Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանը
19. Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանի պարզաբանումները
Հավելված 2 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 4-ի N 772-Ն հրամանի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
Մասնագիտության ընդհանուր բնութագիրը
1. Մասնագիտության անվանումը, որակավորման աստիճանը և հաստատման նորմատիվ փաստաթուղթը,
2. Մասնագիտացումները,
3. Շրջանավարտին տրվող որակավորումը,
4. Մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացման ձևերը,
5. ՈՒսուցման տևողությունը ըստ կրթության հիմքի և ձևերի,
6. ՈՒսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
Գ Լ ՈՒ Խ 2
Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտի մասնագիտական գործունեության բնութագիրը
7. Շրջանավարտի զբաղմունքները,
8. Շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները (շրջանավարտի պատրաստման մակարդակի վերաբերյալ պահանջները` ըստ կատարվելիք պարտականությունների շրջանակի):
Գ Լ ՈՒ Խ 3
Ընդհանուր պահանջներ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի նկատմամբ
9. Հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի
Գ Լ ՈՒ Խ 4
Պահանջներ մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ
10. Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսագիտական դասընթացների բնագավառում,
11. Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացների բնագավառում,
12. Առանցքային հմտությունների բնագավառում` ըստ մոդուլների
13. Ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում` ըստ մոդուլների:
Գ Լ ՈՒ Խ 5
Պահանջներ ուսումնական գործընթացի իրականացման պայմանների նկատմամբ
14. Պահանջներ կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ
15. Պահանջներ ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ
16. Պահանջներ նյութատեխնիկական ապահովության նկատմամբ
17. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ
18. Պահանջներ պրակտիկաների կազմակերպման նկատմամբ
19. Միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման պահանջները:
Գ Լ ՈՒ Խ 6
Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանը ԵՎ նրա պարզաբանումները
20. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանը:
21. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանի պարզաբանումներ: