«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հուլիսի 2007 թ. |
N 186-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ. Թռչուններին նվիրված «Սև անգղ. Aegypius monachus» և «Գանգրափետուր հավալուսն. Pelecanus crispus» նամականիշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2. Նեմրութ Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ֆոտոլրագրողության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյան 1907-1988» նամականիշը, համաձայն N 3 հավելվածի.
3. Հայաստանի կապի զարգացմանը նվիրված «Բագրատ Նալբանդյան 1902-1990» նամականիշը, համաձայն N 4 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հաստատված է Հավելված N 1 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Հաստատված է Հավելված N 2 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Հաստատված է Հավելված N 3 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Հաստատված է Հավելված N 4 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
