ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 1068-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՊԻՏԱԿԻ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 1 ՀԱՏՈՒԿ ՕԺԱՆԴԱԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 3-րդ կետի պահանջներով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման` առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 130 տեղով, 9-ամյա ուսուցման տևողությամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, անժամկետ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |