ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 օգոստոսի 2009 թ. |
N 681-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի Գ. Աթարբեկյանի անվան հ. 61 միջնակարգ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Երևանի Գ. Աթարբեկյանի անվան հ. 61 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 130 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ա. Աշոտյան |