«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12107007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2006 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով`
Հրամայում եմ՝
Սահմանել համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի:
Հ. Աբրահամյան |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 25-Ն հրամանի |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողների (այսուհետ՝ համայնքային ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Համայնքային ծառայողների վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերում (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ` աշխատակազմի քարտուղար):
(3-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
4. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ:
(4-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
5. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա։
(5-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
6. Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ։
7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է համայնքային ծառայողի անձնական գործին:
8. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
9. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Աշխատակազմի քարտուղարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը (այսուհետ` Կազմակերպիչ)։
(9-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
10. Ուսումնական կազմակերպությունների ընտրության մրցույթն անցկացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
11. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը (այսուհետ՝ Ծրագրեր) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որին համապատասխան ուսումնական կազմակերպություններն անցկացնում են համայնքային ծառայողների վերապատրաստումը:
II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Աշխատակազմի քարտուղարը «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ աշխատակազմի համապատասխան համայնքային ծառայողների վերապատրաստումը հաջորդող տարում իրականացնելու համար, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը կազմակերպչին է ներկայացնում տարեկան հայտ (Ձև N 1):
(12-րդ կետը փոփ. 13.10.09 N 34-Ն)
13. Կազմակերպիչը, ամփոփելով բոլոր հայտերը, հաստատում է համայնքային ծառայողների վերապատրաստման տարեկան պլանը (Ձև N 2)՝ հաջորդող տարվա համար:
14. Կազմակերպիչը, հաստատված տարեկան պլանի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած Ծրագրերի հիման վրա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը, ապահովում է համայնքային ծառայողների վերապատրաստումը հաջորդող տարում անցկացնող ուսումնական կազմակերպությունների ընտրության մրցույթի սահմանված կարգով կազմակերպումն ու անցկացումը:
Ելնելով մարզի համայնքների աշխարհագրական դիրքից և վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների ընդհանուր թվից՝ կազմակերպիչը կարող է կազմակերպել և անցկացնել ուսումնական կազմակերպությունների ընտրության մեկից ավելի մրցույթներ:
15. Կազմակերպիչը, մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ներկայացնում մրցույթով ընտրված ուսումնական կազմակերպությունների ցանկը:
16. Կազմակերպիչն ուսումնական կազմակերպության հետ համատեղ տարեկան պլանի հիման վրա կազմում է ուսումնական կազմակերպության (սույն կարգի 14-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ յուրաքանչյուր ուսումնական կազմակերպության) կողմից անցկացվող համայնքային ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկը (Ձև N 3), որը մինչև համայնքային ծառայողների վերապատրաստում անցկացնելու տարվա փետրվարի 1-ը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ:
(16-րդ կետը փոփ. 13.10.09 N 34-Ն)
17. Համապատասխան աշխատակազմի քարտուղարը վերապատրաստման դասընթացներին համայնքային ծառայողների մասնակցությունը պլան-գրաֆիկին համապատասխան ապահովելու նպատակով՝ երկշաբաթյա ժամկետում պլան-գրաֆիկում նշված ուսումնական կազմակերպությանը ներկայացնում է հայտ (Ձև N 4)՝ կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:
(17-րդ կետը փոփ. 13.10.09 N 34-Ն)
18. Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին համայնքային ծառայողի հարգելի բացակայության (հիվանդություն, գործուղում և այլն) դեպքերում, համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի քարտուղարը հայտ է ներկայացնում կազմակերպչին` հաստատված Ծրագրերին համապատասխան համայնքային ծառայողին վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:
Համայնքային ծառայողը` աշխատակազմի քարտուղարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է կազմակերպչին։
Կազմակերպիչը նույն օրը, վերապատրաստում անցնելու համար, համայնքային ծառայողին տալիս է ուղեգիր (Ձև N 5):
Համայնքային ծառայողը կազմակերպչի տված ուղեգրով, այնտեղ նշված ժամկետում ներկայանում է ուսումնական կազմակերպություն։
(18-րդ կետը խմբ., փոփ. 13.10.09 N 34-Ն)
19. Համապատասխան ուսումնական կազմակերպությունը հաստատված Ծրագրերով անցկացնում է վերապատրաստում՝ վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ:
20. Ուսումնական կազմակերպությունը կազմակերպչի տված ուղեգրով ներկայացած համայնքային ծառայողների վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով՝ նրանց ընդգրկելով վերապատրաստման դասընթացների նշված խմբերի մեջ:
21. Վերապատրաստման արդյունքում համայնքային ծառայողին ուսումնական կազմակերպության կողմից տրվում է վկայական (Ձև N 6):
(21-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
22. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին համայնքային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում ուսումնական կազմակերպության կողմից նրան տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
(22-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
23. Համայնքների ղեկավարների աշխատակազմերը վարում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացած փաստաթղթերի համարները։
24. Ուսումնական կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, կազմակերպչին է ներկայացնում տեղեկանք՝ վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին (Ձև N 7):
25. Կազմակերպիչը, կիսամյակը մեկ, վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերաբերյալ ամփոփ տեղեկանք (Ձև N 8) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
(25-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 13.10.09 N 34-Ն)
26. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով համայնքային ծառայողների վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով նախատեսված ժամկետներում և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ուսումնական կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:
(26-րդ կետը խմբ. 13.10.09 N 34-Ն)
27. Առաջին վերապատրաստման արդյունքում ուսումնական կազմակերպության կողմից համայնքային ծառայողներին տրվում է տեղեկանք՝ համայնքային ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:
Ձև 1
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Հ Ա Յ Տ
_____________________________________________________________________ |
համայնքային ծառայողների վերապատրաստման
N | պաշտոնների խմբերը |
համայնքային ծառայողների ընդհանուր թիվը |
վերապատրաստում անցնող համայնքային ծառայողների թիվը |
վերապատրաստման ծրագրի անվանումը |
ընդամենը |
Աշխատակազմի քարտուղար _____________________________________________ |
Կ. Տ.
(ձևը փոփ. 13.10.09 N 34-Ն)
Ձև 2
Համայնքային ծառայողների վերապատրաստման
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Պ Լ Ա Ն
N | համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ |
ընդամենը | համայնքային ծառայողներն ըստ պաշտոնների | ||
գլխավոր | առաջատար | կրտսեր | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ընդամենը |
Ձև 3
Պ Լ Ա Ն - Գ Ր Ա Ֆ Ի Կ
_______________________________________________________________________ |
համայնքային ծառայողների վերապատրաստման
(200__ թ.)
N | վերապատրաստվողներն ըստ պաշտոնների խմբերի |
ընդամենը | ուսումնական կազմա- կերպությունը |
ծրագրերը (ժամաքանակ) |
ժամկետները (սկիզբ- ավարտ, ժամ) |
Ընդամենը |
Կ. Տ.
Ձև 4
Հ Ա Յ Տ
_________________________________________________________ - ին |
_____________________________________________________ ղեկավարից |
N | վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոս) | զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
ծրագրի անվանումը |
ժամկետները (սկիզբ, ավարտ, ժամ) |
Խմբի պատասխանատու անձ |
_____________________________________ |
______________________________________________________________ |
Աշխատակազմի քարտուղար |
_____________________________________ |
Կ. Տ.
(ձևը փոփ. 13.10.09 N 34-Ն)
Ձև 5
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
Տրվում է ___________________________________________________________ անունը, ազգանունը, հայրանունը |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
համայնքային ծառայողների վերապատրաստման |
____________________________ |
|
______________________________________________________________ |
_______________________ |
դասընթացներին մասնակցելու համար: |
_________________________ |
_________________ պաշտոնը |
_________________ |
_________________ անունը, ազգանունը |
Կ. Տ.
(ձևը փոփ. 13.10.09 N 34-Ն)
Ձև 6
Կ. Տ.
|
Ձև 7
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________________________ - ում |
համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N | համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ |
ընդամենը | հայտով | ուղեգրով |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ընդամենը |
__________________________ ուսումնական կազմակերպության անվանումը |
_________________ |
_________________ անունը, ազգանունը |
Կ. Տ.
(ձևը փոփ. 13.10.09 N 34-Ն)
Ձև 8
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N | համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ |
ընդամենը | հայտով | ուղեգրով |
1 |
2 |
3 |
|
|
Ընդամենը |
Կ. Տ.
(ձևը փոփ. 13.10.09 N 34-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 13.10.09 N 34-Ն)