ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2009 թ. |
N 388-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի լիցենզավորող հաձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «Երևանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, 1 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 15 տեղով՝ 0515-«Զարդակիրառական արվեստ» և ընդունելության սահմանային 15 տեղով` 2605-«Պարտեզապուրակային շինարարություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
