ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
9 հունիսի 2009 թ. ք. Երևան |
N 09-136-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.06.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արտինտեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0555 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գոլդեն Տաուեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0774 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Օպտիմա Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0811 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(09.06.2009թ. հր. N 09-136-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց- ման համարը |
Գործունեության համարը | Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Արտինտեր» ՍՊԸ | ք. Երևան, Խորենացի 47, բն. 156, հեռ. 555-691 | ԱԳN0555 | 09.06.05թ. | 00441921 | 555 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
2 | «Գոլդեն Տաուեր» ՍՊԸ | ք. Հրազդան, Երևանյան 98, հեռ. 3-977-887, 3-423-847 | ԱԳN0774 | 27.05.08թ. | 03017042 | 769 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
3 | «Օպտիմա Ռիելթի» ՍՊԸ | ք. Երևան, Խորենացու 33, հեռ. 444-428 | ԱԳN0811 | 04.11.08թ. | 01564884 | 806 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|