ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2009 թ. |
N 33-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ «ԲԱԲԿԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 36 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետը, 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, Արուսյակ Փլավչյանի 10.09.2008 թ. դիմումը, ՀՀ առողջապահության նախարարի 28.10.08 թ. հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 26.12.2008 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պահանջների և պայմանների խախտումներ, այն է՝
1. «Բաբկեն Դեմիրճյան» ՍՊԸ-ն, համաձայն տրված լիցենզիայի (լիցենզիա N Կ-XX-000553, տրված 25.05.04 թ.) իրականացնում է թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնության տեսակները, սակայն ստուգման պահին առկա չի եղել ատամնատեխնիկական աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, ինչը չի բխում ՀՀ կառավարության 17.10.2002 թ. N1662-Ն որոշման պահանջներից,
2. բժիշկ-ստոմատոլոգ Քրիստինե Դեմիրճյանի վերջին հինգ տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստման վերաբերյալ վկայական չունի, ինչը հակասում է ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշման պահանջներին,
3. ստոմատոլոգիական կաբինետում առկա չի եղել հանգստի սենյակը, իսկ մանրէազերծման սենյակի չափը կազմել է 5,4 քմ, պահանջվող 10 քմ փոխարեն, ինչը չի բխում ՀՀ ԱՆ 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանի 1.3 կետի պահանջներից,
4. ստոմատոլոգիական կաբինետի մանրէազերծման սենքում բնական և արհեստական լուսավորությունը նորմից ցածր է (մանրէազերծման սենյակում 200 լք-ի փոխարեն` 40 լք է),
5. բժշկական անձնակազմը (2 բժիշկ և 2 բուժքույր) անցել են նախնական բժշկական զննության 07.08.08 թվականին, սակայն հեպատիտ Բ-ի հակածինի վերաբերյալ հետազոտությունները բացակայում են, ինչը չի բխում ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշմամբ հաստատված առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգի 3-րդ կետի պահանջներից,
6. համաձայն ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Բաբկեն Դեմիրճյանին և ոչ թե «Բաբկեն Դեմիրճյան» ՍՊԸ-ին, ինչպես նաև նպատակային նշանակությունը նշված է որպես բնակելի, ինչը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի բնակելի տարածությունը պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան.
Հրամայում եմ`
1. Կասեցնել, ք. Երևան, Կոմիտասի 1շ., բն. 100 հասցեում բժշկական օգնություն և սպասարկում գործունեություն իրականացնող (լիցենզիա N Կ-XX-000553) «Բաբկեն Դեմիրճյան» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև խախտումների պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ՝ Մ. Ղազարյանին՝
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
