«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
21 հուլիսի 2009 թ. ք. Երևան |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումը.
1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 5-րդ կետում`
ա. «աշխատակազմ» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ) (այսուհետ` աշխատակազմ)» բառերով,
բ. երկրորդ նախադասությունից հանել «համայնքի ղեկավարի» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Գևորգյան