ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2009 թ. |
N 604-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N ՏԿՈՒ 00081 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԹՎՈՎ 41 (ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿ) ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի N 26/7 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00081 լիցենզիան և թվով 41 (քառասունմեկ) ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |