«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2009 թ. |
N 140-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը
Հրամայում եմ՝
Հաստատել`
«Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույց»-ը՝ համաձայն հավելվածի.
Նախարար` |
Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 140-Ն հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` կադաստր) վարման, այդ թվում` կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցման և կադաստրից տվյալների տրամադրման ընթացակարգը:
2. Կադաստրի տվյալները գրանցվում են «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ում` համաձայն N 1 Ձևի:
3. «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը վարում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:
4. Կադաստրի համապատասխան մասը վարող յուրաքանչյուր լիազոր մարմին հաշվառման տվյալները տրամադրում է կադաստր վարող Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` բուսական աշխարհի պետական կադաստրի տեղեկատվական համակարգ ստեղծելու համար:
5. Կադաստրում գրանցման համար տրամադրած տվյալներում որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ գրանցամատյան վարող պատասխանատու անձանց կողմից, այդ մասին տեղյակ պահելով տվյալ մարմնի ղեկավարին:
6. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Բուսական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 2 Ձևի:
7. Կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերը գրանցվում են «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 3 Ձևի:
8. «Բուսական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ը և «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ը լրացվում են գրիչով` առանց կրճատումների, ջնջումների և տողերը բաց թողնելու, պարզ, ընթեռնելի ձեռագրով: Գրանցամատյաններում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:
II. ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը (Ձև N 1) համալրվում է և անհրաժեշտության դեպքում ճշտվում է տվյալների լրացումների և փոփոխությունների օպերատիվ գրառմամբ, ընդ որում լրացումներն ու փոփոխությունները կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի վերաբերյալ իրավասությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից «գրանցել» մակագրությունը:
10. Կադաստրի տվյալների լրացումներն ու փոփոխությունները գրառվում են հետևյալ ձևով.
1) Տող 1.1-ում բերվում է բուսական տեսակի (այսուհետ` տեսակ) հայերեն գիտական անվանումը,
2) Տող 1.1.1-ում բերվում է տեսակի հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները, եթե այդպիսիները կան, նշելով, թե որ մարզերում են վերջիններս օգտագործվում,
3) Տող 1.2-ում բերվում է տեսակի լատիներեն գիտական անվանումը, նշելով նաև հոմանիշները, եթե այդպիսիները կան,
4) Տող 1.2.1-ում բերվում է տեսակը նկարագրողի ազգանունը և նկարագրման տարեթիվը,
5) Տող 1.3-ում քառակուսում կատարվում է նշում այն դեպքում, եթե տվյալ տեսակը պատկանում է սնկերի թագավորությանը: Բարձրակարգ և ստորակարգ բույսերին պատկանելու դեպքում այս տողում որևէ նշում չի կատարվում,
6) Տող 1.3.1-ում կատարվում է նշում այն քառակուսում, որի դիմաց նշվում է թե բարձրակարգ և/կամ ստորակարգ բույսերին է պատկանում տվյալ տեսակը,
7) Տող 1.3.2-ում բերվում է տեսակի դասը` լատիներեն և հայերեն,
8) Տող 1.3.3-ում բերվում է տեսակի կարգը` լատիներեն և հայերեն,
9) Տող 1.3.4-ում բերվում է տեսակի ընտանիքը` լատիներեն և հայերեն,
10) Տող 1.4.1-ում կատարվում է նշում այն քառակուսում, որի դիմաց նշված վտանգվածության կարգավիճակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (1989թ.) նշված կարգավիճակին,
11) Տող 1.4.2-ում կատարվում է նշում այն քառակուսում, որի դիմաց նշված վտանգվածության կարգավիճակը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարգավիճակին` անհետացած (EX), անհետացած բնական պայմաններում (EW), ծայրահեղ վտանգված (CR), վտանգված (EN), խոցելի (VU), խոցելի դառնալու եզրին (NT), քիչ մտահոգող (LC), տվյալների անբավարարություն (DD) կամ ճգնահատված (NE),
12) Տող 1.4.3-ում նշում է կատարվում այն դեպքում, եթե տվյալ տեսակը գտնվում է Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի (CITES) պահպանության ներքո: Այս տողում նշումը կատարվում է այն քառակուսում, որի դիմաց նշված է տվյալ տեսակի գրանցման հավելվածը,
13) Տող 2.1-ում բերվում է տեսակի քանակությունը բնության մեջ և դրա փոփոխության միտումները («ավելանում է», «կայուն է», «նվազում է», «քանակության փոփոխության միտումները հայտնի չեն»): Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,
14) Տող 2.2-ում բերվում է տեսակի քանակությունը բուսաբանական հավաքածուներում: Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,
15) Տող 3.1-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված մարզում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
16) Տող 3.2-ում թվարկվում են այն աշխարհագրական տարածքների անվանումները, որտեղ տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
17) Տող 3.3-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված բարձրությունների վրա տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
18) Տող 3.4-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված գետավազաններում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
19) Տող 4-ում բերվում է պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում տեսակի օգտագործման ենթակա քանակությունը,
20) Տող 5-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված լանդշաֆտներում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
21) Տող 6-ում թվարկվում են տեղեկատվություն ներկայացնող բոլոր կազմակերպություններն ու անձինք,
22) «Սպառնալիքներ»-ի 7.1-7.12 տողերում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց սպառնալիքները առկա են ներկայումս, կամ կարող են հնարավոր լինել տեսանելի ապագայում,
23) Տող 8.1-ում բերվում է տեսակի օգտագործման իրավունքը տրամադրող լիազոր կազմակերպության/կազմակերպությունների անվանումը/անվանումները,
24) Տող 8.2-ում բերվում է օգտագործման տեսակը` գյուղատնտեսական (սելեկցիա, անասունների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն), արդյունագործական (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական և գեղագիտական (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն), գիտահետազոտական և կրթական,
25) Տող 8.3-ում բերվում է օգտագործման համար թույլատրված քանակը,
26) Տող 8.4-ում բերվում է փաստացի օգտագործված քանակը,
27) «Պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումներ»-ի բոլոր տողերում (9.1-9.7) կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց առաջ նշված միջոցառումները առկա են ներկայումս, կամ նախատեսվում են իրականացնել տեսանելի ապագայում,
28) Տող 10-ում բերվում է տեղեկատվություն տեսակի կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ (կենսաձև, բազմացում, զարգացման փուլեր և այլն), ինչպես նաև առաջարկություններ տեսակի պահպանության և կայուն օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
29) Տող 11-ում բերվում է օգտագործված գրականության ամբողջական ցանկը, ներառյալ էլեկտրոնային և բանավոր հաղորդակցությունները: Էլեկտրոնային կամ բանավոր հաղորդակցության դեպքում բերվում է հաղորդակցությունը ներկայացրած անձի անունը, ազգանունը և նրա կոնտակտային տվյալները (բնակության կամ աշխատանքի վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը),
30) Տող 12-ում բերվում են ծանոթագրություններ, օրինակ` տվյալ տեսակի կոնկրետ պոպուլյացիայի կամ պոպուլյացիաների վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում նույն հիպսոմետրիկ պայմաններում: Ծանոթագրությունները համարակալվում են և համարները կրկնօրինակվում են համապատասխան տողերում,
31) Տող 13-ում բերվում է պատասխանատու կատարողի տվյալները` անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային հասցեն:
11. «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ի աղյուսակները լրացնելիս` ցուցանիշի բացակայության դեպքում համապատասխան սյունակում դրվում է գիծ, իսկ պահանջվող ցուցանիշների դիտարկումների չիրականացնելու դեպքում` գրառվում է «չի իրականացվել»:
III. ԿԱԴԱՍՏՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Բուսական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 2) հետևյալ ձևով.
1) Սյունակ 1-ում բերվում է գրանցամատյանում փաստաթղթի գրանցման հերթական համարը,
2) Սյունակ 2-ում բերվում է փաստաթուղթը տրամադրող մարմնի անվանումը,
3) Սյունակ 3-ում բերվում է փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը,
4) Սյունակ 4-ում բերվում է փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
5) Սյունակ 5-ում բերվում է փաստաթղթի տեսակը /հաշվետվություններ, աղյուսակներ, գիտական հոդվածներ և այլն/,
6) Սյունակ 6-ում բերվում է տրամադրվող փաստաթղթի վերնագիրը` ամբողջությամբ,
7) Սյունակ 7-ում բերվում է փաստաթղթի էջերի թիվը,
8) Սյունակ 8-ում բերվում են փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:
IV. ԿԱԴԱՍՏՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Պետական կադաստրից տրամադրված տվյալները գրանցվում են «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 3) հետևյալ ձևով.
1) Սյունակ 1-ում բերվում է հայտի գրանցման հերթական համարը,
2) Սյունակ 2-ում բերվում են հայտի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
3) Սյունակներ 3-5-ում բերվում են հայտատուի տվյալները, որոնցում ներառված են կազմակերպական-իրավական ձևը (սյունակ 3), անունը, ազգանունը (սյունակ 4), գտնվելու /քաղաքացիների դեպքում` բնակության/ վայրը, հեռախոսի համարը (սյունակ 5),
4) Սյունակ 6-ում բերվում է պետական կադաստրից օգտվելու նպատակը /ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական, և այլն/,
5) Սյունակներ 7-9-ում բերվում են պահանջվող տեղեկատվության համառոտ բովանդակությունը (սյունակ 7), ձևը (սյունակ 8), էջերի թիվը (սյունակ 9),
6) Սյունակ 10-ում բերվում են տվյալների տրամադրման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
7) Սյունակ 11-ում հայտատուն իր ստորագրությունով հավաստում է տվյալների ստացումը:
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների
1. | ԿԱՐԳԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ | ||||||||||||||||||||
1.1 | Հայերեն անվանումը | ||||||||||||||||||||
1.1.1 | Հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները | ||||||||||||||||||||
1.2 | Լատիներեն անվանումը | ||||||||||||||||||||
1.2.1 | Հեղինակը և տարին | ||||||||||||||||||||
1.3 | Կարգաբանությունը | q Սունկ | |||||||||||||||||||
1.3.1 | Ենթաթագավորությունը | qԲարձրակարգ բույս | qՍտորակարգ բույս | ||||||||||||||||||
1.3.2 | Դասը | ||||||||||||||||||||
1.3.3 | Կարգը | ||||||||||||||||||||
1.3.4 | Ընտանիքը | ||||||||||||||||||||
1.4 | Վտանգվածության կարգավիճակը | ||||||||||||||||||||
1.4.1 | Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրք |
q 0-անհետացած տեսակ | |||||||||||||||||||
q 1-ոչնչացման անմիջական սպառնալիքին ենթակա տեսակ | |||||||||||||||||||||
q 2-հազվագյուտ տեսակ | |||||||||||||||||||||
q 3-կրճատվող, պակասող տեսակ | |||||||||||||||||||||
q 4-անորոշ տեսակ | |||||||||||||||||||||
1.4.2 | Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) | q EX | q EW | q CR | q EN | q VU |
q NT |
q LC | q DD | q NE | |||||||||||
1.4.3 | Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա (CITES) | q Հավելված I | q Հավելված II | q Հավելված III | |||||||||||||||||
2. | ՔԱՆԱԿԸ | ||||||||||||||||||||
2.1 | բնության մեջ | ||||||||||||||||||||
2.2 | բուսաբանական հավաքածուներում | ||||||||||||||||||||
3. | ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||||||||||
3.1 | Վարչատարածքային | q Արագածոտնի մարզ | q Արարատի մարզ | ||||||||||||||||||
q Արմավիրի մարզ | q Գեղարքունիքի մարզ | q Լոռու մարզ | |||||||||||||||||||
q Կոտայքի մարզ | q Շիրակի մարզ | q Սյունիքի մարզ | |||||||||||||||||||
q Վայոց ձորի մարզ | q Տավուշի մարզ | q Երևան քաղաք | |||||||||||||||||||
3.2 | Աշխարհագրական | ||||||||||||||||||||
3.3 | Հիպսոմետրիկ | q < 500 մ ծովի մակարդակից | q 501-1000 մ ծովի մակարդակ. | ||||||||||||||||||
q 1001-1500 մ ծովի մակարդ. | q 1501-2000 մ ծովի մակարդ. | q 2001-2500 մ ծովի մակարդ. | |||||||||||||||||||
q 2501-3000 մ ծովի մակարդ. | q 3001-3500 մ ծովի մակարդ. | q > 3501 մ ծովի մակարդակից | |||||||||||||||||||
3.4 | Գետավազանային | q Որոտանի ավազան | q Ողջիի ավազան | ||||||||||||||||||
q Մեղրիի ավազան | q Դեբեդի ավազան | q Աղստևի ավազան | |||||||||||||||||||
q Քռի փոքր վտակների ավազան | q Ազատի ավազան | q Վեդիի ավազան | |||||||||||||||||||
q Արփայի | q Սևանա լճի ավազան | q Հրազդանի ավազան | |||||||||||||||||||
q Քասախի | q Ախուրյանի ավազան | q Մեծամորի ավազան | |||||||||||||||||||
4. | ՊԱՇԱՐԸ | ||||||||||||||||||||
5. | ԲՆԱԿՄԻՋԱՎԱՅՐԵՐԸ | q անապատ-կիսաանապատ | q չոր տափաստան | ||||||||||||||||||
q լեռնային տափաստան | q անտառ | q մերձալպյան մարգագետին | |||||||||||||||||||
q ալպյան մարգագետին | q ժայռ | q ճահիճ | |||||||||||||||||||
q գետ | q լիճ | q ջրամբար | |||||||||||||||||||
q ցանքս | q այգի/պուրակ | q բնակավայր | |||||||||||||||||||
6. | ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ | ||||||||||||||||||||
7. | ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ | ||||||||||||||||||||
Սպառնալիքի անվանումը | առկա | հնարավոր | |||||||||||||||||||
7.1 | Քաղաքաշինության զարգացում | q | q | ||||||||||||||||||
7.1.1 | Բնակելի տարածքներ | q | q | ||||||||||||||||||
7.1.2 | Արդյունագործական և առևտրական տարածքներ | q | q | ||||||||||||||||||
7.1.3 | Տուրիստական և ռեկրեացիոն տարածքներ | q | q | ||||||||||||||||||
7.2 | Գյուղատնտեսության զարգացում | q | q | ||||||||||||||||||
7.2.1 | Միամյա և բազմամյա խոտաբույսերի ցանքեր | q | q | ||||||||||||||||||
7.2.2 | Այգիներ և անտառտնկարաններ | q | q | ||||||||||||||||||
7.2.3 | Անասնաբուծություն | q | q | ||||||||||||||||||
7.3 | Էներգիայի արտադրություն և հանքահանում | q | q | ||||||||||||||||||
7.3.1 | Հանքարդյունաբերություն | q | q | ||||||||||||||||||
7.3.2 | Վերականգնվող էներգիա | q | q | ||||||||||||||||||
7.4 | Տրանսպորտ և փոխադրումներ | q | q | ||||||||||||||||||
7.4.1 | Ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր | q | q | ||||||||||||||||||
7.4.2 | Էլեկտրագծեր, հեռախոսագծեր | q | q | ||||||||||||||||||
7.4.3 | Գազի, ջրի խողովակաշարեր | q | q | ||||||||||||||||||
7.4.4 | Թռիչքային հարթակներ | q | q | ||||||||||||||||||
7.5 | Կենսաբանական ռեսուրսների օգտագործում | q | q | ||||||||||||||||||
7.5.1 | Բույսերի/խոտաբույսերի կամ դրանց մասերի հավաք | q | q | ||||||||||||||||||
7.5.2 | Պտուղների հավաք | q | q | ||||||||||||||||||
7.5.3 | Ծառահատում և ցախի հավաք | q | q | ||||||||||||||||||
7.6 | Մարդու միջամտում և անհանգստություն | q | q | ||||||||||||||||||
7.6.1 | Ռեկրեացիոն գործունեություն | q | q | ||||||||||||||||||
7.6.2 | Պատերազմ, քաղաքացիական խռովություններ | q | q | ||||||||||||||||||
7.7 | Բնական համակարգերի ձևափոխում | q | q | ||||||||||||||||||
7.7.1 | Հրդեհներ և հակահրդեհային միջոցառումներ | q | q | ||||||||||||||||||
7.7.2 | Ջրամբարտակներ և ջրօգտագործում | q | q | ||||||||||||||||||
7.7.3 | Էկոհամակարգերի այլ ձևափոխումներ (նշել) | q | q | ||||||||||||||||||
7.8 | Օտարածին և այլ պրոբլեմատիկ տեսակներ և գեներ | q | q | ||||||||||||||||||
7.8.1 | Օտարածին տեսակների ներխուժում | q | q | ||||||||||||||||||
7.8.2 | Պրոբլեմատիկ (վնասատու) տեղական տեսակներ | q | q | ||||||||||||||||||
7.8.3 | Օտարածին գենետիկական նյութ գեն | q | q | ||||||||||||||||||
7.9 | Աղտոտում | q | q | ||||||||||||||||||
7.9.1 | Կենցաղային ջրաղտոտում | q | q | ||||||||||||||||||
7.9.2 | Արդյունաբերական արտահոսքեր | q | q | ||||||||||||||||||
7.9.3 | Գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացած արտահոսքեր | q | q | ||||||||||||||||||
7.9.4 | Արտադրության և սպառման թափոններ | q | q | ||||||||||||||||||
7.9.5 | Մթնոլորտի աղտոտում | q | q | ||||||||||||||||||
7.9.6 | Վնասակար ֆիզիկական ներգործություններ (ձայնային, լուսային, ջերմային և այլն) | q | q | ||||||||||||||||||
7.10 | Երկրաբանական աղետներ | q | q | ||||||||||||||||||
7.10.1 | Երկրաշարժեր | q | q | ||||||||||||||||||
7.10.2 | Սողանքներ, հուսիններ | q | q | ||||||||||||||||||
7.11 | Կլիմայի փոփոխություն և եղանակային աղետներ | q | q | ||||||||||||||||||
7.11.1 | Բնական միջավայրի փոփոխություն | q | q | ||||||||||||||||||
7.11.2 | Երաշտներ | q | q | ||||||||||||||||||
7.11.3 | Ջերմաստիճանային ծայրահեղություններ | q | q | ||||||||||||||||||
7.11.4 | Ջրհեղեղներ, սելավներ | q | q | ||||||||||||||||||
7.11.5 | Այլ սպառնալիք (նշել) | q | q | ||||||||||||||||||
7.12 | Այլ (նշել) | q | q | ||||||||||||||||||
8. | ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ | ||||||||||||||||||||
8.1 | Օգտագործման իրավունքը | ||||||||||||||||||||
8.2 | Օգտագործման տեսակը | ||||||||||||||||||||
8.3 | Թույլատրված քանակը | ||||||||||||||||||||
8.4 | Փաստացի օգտագործված քանակը | ||||||||||||||||||||
9. | ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ | ||||||||||||||||||||
Միջոցառման անվանումը | առկա | նախատեսվող | |||||||||||||||||||
9.1 | Հողային/ջրային տարածքների պահպանություն | q | q | ||||||||||||||||||
9.1.1 | Հողային/ջրային տարածքների պահպանություն | q | q | ||||||||||||||||||
9.1.2 | Հողային/ջրային ռեսուրսների պահպանություն | q | q | ||||||||||||||||||
9.2 | Հողային/ջրային տարածքների կառավարում | q | q | ||||||||||||||||||
9.2.1 | Տարածքների կառավարում | q | q | ||||||||||||||||||
9.2.2 | Օտարածին/պրոբլեմատիկ (վնասատու) տեսակների հսկում | q | q | ||||||||||||||||||
9.2.3 | Բնական միջավայրերի և բնական ընթացքների վերականգնում | q | q | ||||||||||||||||||
9.3 | Տեսակների կառավարում | q | q | ||||||||||||||||||
9.3.1 | Տեսակների հավաքի/առևտրի կառավարում | q | q | ||||||||||||||||||
9.3.2 | Տեսակների վերականգնում | q | q | ||||||||||||||||||
9.3.3 | Տեսակների տեղափոխում | q | q | ||||||||||||||||||
9.3.4 | Ex-situ պահպանություն | q | q | ||||||||||||||||||
9.4 | Կրթություն և իրազեկում | q | q | ||||||||||||||||||
9.4.1 | Միջին և բարձրագույն կրթություն | q | q | ||||||||||||||||||
9.4.2 | Ուսուցում | q | q | ||||||||||||||||||
9.4.3 | Իրազեկում և հաղորդակցություն | q | q | ||||||||||||||||||
9.5 | Օրենսդրություն և քաղաքականություն | q | q | ||||||||||||||||||
9.5.1 | Օրենսդրություն | q | q | ||||||||||||||||||
9.5.2 | Քաղաքականություն և կարգավորում | q | q | ||||||||||||||||||
9.5.3 | Տեխնիկական զինում և օրենքի կիրառման ուժեղացում | q | q | ||||||||||||||||||
9.6 | Ապրուստի, տնտեսական և այլ խթաններ | q | q | ||||||||||||||||||
9.6.1 | Ապրուստի այլընտրանքային միջոցներ, կազմակերպություններ | q | q | ||||||||||||||||||
9.6.2 | Փոխհատուցում | q | q | ||||||||||||||||||
9.6.3 | Շուկայական լծակների կիրառում | q | q | ||||||||||||||||||
9.6.4 | Վճարումներ պահպանության համար | q | q | ||||||||||||||||||
9.6.5 | Ոչ դրամային արժեքներ | q | q | ||||||||||||||||||
9.7 | Այլ (նշել) | q | q | ||||||||||||||||||
10 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ | ||||||||||||||||||||
11 | ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ||||||||||||||||||||
12 | ՆՇՈՒՄՆԵՐ | ||||||||||||||||||||
13 | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ | ||||||||||||||||||||
Անունը, ազգանունը | |||||||||||||||||||||
Պաշտոնը | |||||||||||||||||||||
Կազմակերպությունը | |||||||||||||||||||||
Աշխատանքի վայրը | |||||||||||||||||||||
Հեռախոսի համարը | |||||||||||||||||||||
Ֆաքսի համարը | |||||||||||||||||||||
Էլեկտրոնային հասցեն |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
բուսական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի
Փաստաթղթի |
Փաստաթուղթը |
Փաստաթուղթը |
Փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Փաստա-թղթի տեսակը |
Փաստա-թղթի վերնա-գիրը |
Փաստա-թղթի էջերի թիվը |
Փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի
Հայտի |
Հայտի |
Հայտատուի տվալները |
Պետական |
Պահանջվող տեղեկատվություն |
Տվյալ- |
Ստորա-գրու-թյունը | ||||
կազմակեր-պության անվանումը |
անունը, |
հասցեն, |
համառոտ |
տրամա-դրման |
էջերի |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |