«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2009 թ. |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
Հաստատել՝
«Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույց»-ը՝ համաձայն հավելվածի:
Նախարար` |
Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ բնապահպանության նախարարի2009 թ. հուլիսի 16-ի N 145-Ն հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` կադաստր) վարման, այդ թվում` կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցման և կադաստրից տվյալների տրամադրման ընթացակարգը:
2. Կադաստրի տվյալները գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ում` համաձայն N 1 Ձևի:
3. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը վարում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:
4. Կադաստրի համապատասխան մասը վարող յուրաքանչյուր լիազոր մարմին հաշվառման տվյալները տրամադրում է կադաստր վարող Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` կենդանական աշխարհի պետական կադաստրի տեղեկատվական համակարգ ստեղծելու համար:
5. Կադաստրում գրանցման համար տրամադրած տվյալներում որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ գրանցամատյան վարող պատասխանատու անձանց կողմից, այդ մասին տեղյակ պահելով տվյալ մարմնի ղեկավարին:
6. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 2 Ձևի:
7. Կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 3 Ձևի:
8. «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ը և «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ը լրացվում են գրիչով` առանց կրճատումների, ջնջումների և տողերը բաց թողնելու, պարզ, ընթեռնելի ձեռագրով: Գրանցամատյաններում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:
II. ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը (Ձև N 1) համալրվում է և անհրաժեշտության դեպքում ճշտվում է տվյալների լրացումների և փոփոխությունների օպերատիվ գրառմամբ, ընդ որում լրացումներն ու փոփոխությունները կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի վերաբերյալ իրավասությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից «գրանցել» մակագրությունը:
10. Կադաստրի տվյալների լրացումներն ու փոփոխությունները գրառվում են հետևյալ ձևով.
1) Տող 1.1-ում բերվում է կենդանական տեսակի (այսուհետ` տեսակ) հայերեն գիտական անվանումը,
2) Տող 1.1.1-ում բերվում է տեսակի հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները, եթե այդպիսիները կան, նշելով, թե որ մարզերում են վերջիններս օգտագործվում,
3) Տող 1.2-ում բերվում է տեսակի լատիներեն գիտական անվանումը, նշելով նաև հոմանիշները, եթե այդպիսիները կան,
4) Տող 1.2.1-ում բերվում է տեսակը նկարագրողի ազգանունը և նկարագրման տարեթիվը,
5) Տող 1.3-ում քառակուսում կատարվում է նշում այն դեպքում, եթե տվյալ տեսակը պատկանում է անողնաշարավորներին: Ողնաշարավորների տիպին պատկանելու դեպքում այս տողում որևէ նշում չի կատարվում,
6) Տող 1.3.1-ում քառակուսում կատարվում է նշում այն դեպքում, եթե տվյալ տեսակը պատկանում է ողնաշարավորների տիպին: Անողնաշարավորներին պատկանելու դեպքում այս տողում բերվում է այն տիպի անվանումը, որին պատկանում է տվյալ տեսակը` լատիներեն և հայերեն,
7) Տող 1.3.2-ում բերվում է տեսակի դասը` լատիներեն և հայերեն,
8) Տող 1.3.3-ում բերվում է տեսակի կարգը` լատիներեն և հայերեն,
9) Տող 1.3.4-ում բերվում է տեսակի ընտանիքը` լատիներեն և հայերեն,
10) Տող 1.4.1-ում բերվում է տեսակի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (1987թ.) նշված կարգավիճակը (ստատուսը),
11) Տող 1.4.2-ում կատարվում է նշում այն քառակուսում, որի դիմաց նշված վտանգվածության կարգավիճակը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարգավիճակին` անհետացած (EX), անհետացած բնական պայմաններում (EW), ծայրահեղ վտանգված (CR), վտանգված (EN), խոցելի (VU), խոցելի դառնալու եզրին (NT), քիչ մտահոգող (LC), տվյալների անբավարարություն (DD) կամ ճգնահատված (NE),
12) Տող 1.4.3-ում նշում է կատարվում այն դեպքում, եթե տվյալ տեսակը գտնվում է Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի (CITES) պահպանության ներքո: Այս տողում նշումը կատարվում է այն քառակուսում, որի դիմաց նշված է տվյալ տեսակի գրանցման հավելվածը,
13) Տող 2.1-ում բերվում է տեսակի քանակությունը բնության մեջ և դրա փոփոխության միտումները («ավելանում է», «կայուն է», «նվազում է», «քանակության փոփոխության միտումները հայտնի չեն»): Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,
14) Տող 2.2-ում բերվում է տեսակի քանակությունը անազատ և կիսաազատ պայմաններում: Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,
15) Տող 3.1-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված մարզում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
16) Տող 3.2-ում թվարկվում են այն աշխարհագրական տարածքների անվանումները, որտեղ տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում է պատմական անցյալում,
17) Տող 3.3-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված բարձրությունների վրա տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
18) Տող 3.4-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված գետավազաններում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
19) Տող 4-ում բերվում է պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում տեսակի օգտագործման ենթակա քանակությունը,
20) Տող 5-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված լանդշաֆտներում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,
21) Տող 6-ում թվարկվում են տեղեկատվություն ներկայացնող բոլոր կազմակերպություններն ու անձինք,
22) «Սպառնալիքներ»-ի 7.1-7.12 տողերում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց սպառնալիքները առկա են ներկայումս, կամ կարող հնարավոր լինել տեսանելի ապագայում,
23) Տող 8.1-ում բերվում է տեսակի օգտագործման իրավունքը տրամադրող լիազոր կազմակերպության/կազմակերպությունների անվանումը/անվանումները,
24) Տող 8.2-ում բերվում է օգտագործման տեսակը` գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական (սիրողական որս և ձկնորսություն), բնապահպանական, գեղագիտական գիտահետազոտական,
25) Տող 8.3-ում բերվում է օգտագործման համար թույլատրված քանակը,
26) Տող 8.4-ում բերվում է փաստացի օգտագործված քանակը,
27) «Պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումներ»-ի բոլոր տողերում (9.1-9.7) կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց առաջ նշված միջոցառումները առկա են ներկայումս, կամ նախատեսվում են իրականացվել տեսանելի ապագայում,
28) Տող 10-ում բերվում է տեղեկատվություն տեսակի կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ (բազմացում, սնունդ, հիվանդություններ, մակաբույծներ և այլն), ինչպես նաև առաջարկություններ տեսակի պահպանության և կայուն օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
29) Տող 11-ում բերվում է օգտագործված գրականության ամբողջական ցանկը, ներառյալ էլեկտրոնային և բանավոր հաղորդակցությունները: Էլեկտրոնային կամ բանավոր հաղորդակցության դեպքում բերվում է հաղորդակցությունը ներկայացրած անձի անունը, ազգանունը և նրա կոնտակտային տվյալները (բնակության կամ աշխատանքի վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը),
30) Տող 12-ում բերվում են ծանոթագրություններ, օրինակ` տվյալ տեսակի կոնկրետ պոպուլյացիայի կամ պոպուլյացիաների վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում նույն հիպսոմետրիկ պայմաններում: Ծանոթագրությունները համարակալվում են և համարները կրկնօրինակվում են համապատասխան տողերում,
31) Տող 13-ում բերվում են պատասխանատու կատարողի տվյալները` անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային հասցեն:
11. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ի աղյուսակները լրացնելիս` ցուցանիշի բացակայության դեպքում համապատասխան սյունակում դրվում է գիծ, իսկ պահանջվող ցուցանիշների դիտարկումների չիրականացնելու դեպքում` գրառվում է «չի իրականացվել»:
III. ԿԱԴԱՍՏՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 2) հետևյալ ձևով.
1) Սյունակ 1-ում բերվում է գրանցամատյանում փաստաթղթի գրանցման հերթական համարը,
2) Սյունակ 2-ում բերվում է փաստաթուղթը տրամադրող մարմնի անվանումը,
3) Սյունակ 3-ում բերվում է փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը,
4) Սյունակ 4-ում բերվում է փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
5) Սյունակ 5-ում բերվում է փաստաթղթի տեսակը /հաշվետվություններ, աղյուսակներ, գիտական հոդվածներ և այլն/,
6) Սյունակ 6-ում բերվում է տրամադրվող փաստաթղթի վերնագիրը` ամբողջությամբ,
7) Սյունակ 7-ում բերվում է փաստաթղթի էջերի թիվը,
8) Սյունակ 8-ում բերվում են փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:
IV. ԿԱԴԱՍՏՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Պետական կադաստրից տրամադրված տվյալները գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 3) հետևյալ ձևով.
1) Սյունակ 1-ում բերվում է հայտի գրանցման հերթական համարը,
2) Սյունակ 2-ում բերվում են հայտի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
3) Սյունակներ 3-5-ում բերվում են հայտատուի տվյալները, որոնցում ներառված են կազմակերպական-իրավական ձևը (սյունակ 3), անունը, ազգանունը (սյունակ 4), գտնվելու /քաղաքացիների դեպքում` բնակության/ վայրը, հեռախոսի համարը (սյունակ 5),
4) Սյունակ 6-ում բերվում է պետական կադաստրից օգտվելու նպատակը /ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական, և այլն/,
5) Սյունակներ 7-9-ում բերվում են պահանջվող տեղեկատվության համառոտ բովանդակությունը (սյունակ 7), ձևը (սյունակ 8), էջերի թիվը (սյունակ 9),
6) Սյունակ 10-ում բերվում են տվյալների տրամադրման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
7) Սյունակ 11-ում հայտատուն իր ստորագրությունով հավաստում է տվյալների ստացումը:
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների
1. | ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ | |||||||||||||||||
1.1 | Հայերեն անվանումը | |||||||||||||||||
1.1.1 | Հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները | |||||||||||||||||
1.2 | Լատիներեն անվանումը | |||||||||||||||||
1.2.1 | Հեղինակը և տարին | |||||||||||||||||
1.3 | Կարգաբանությունը | q Անողնաշարավոր | ||||||||||||||||
1.3.1 | Տիպը | q Ողնաշարավոր | ||||||||||||||||
1.3.2 | Դասը | |||||||||||||||||
1.3.3 | Կարգը | |||||||||||||||||
1.3.4 | Ընտանիքը | |||||||||||||||||
1.4 | Վտանգվածության կարգավիճակը | |||||||||||||||||
1.4.1 | Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրք |
|||||||||||||||||
1.4.2 | Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) | q EX | q EW | q CR | q EN | q VU | q NT | q LC | q DD | q NE | ||||||||
1.4.3 | Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա (CITES) | q Հավելված I | q Հավելված II | q Հավելված III | ||||||||||||||
2. | ՔԱՆԱԿԸ | |||||||||||||||||
2.1 | բնության մեջ | |||||||||||||||||
2.2 | անազատ պայմաններում | |||||||||||||||||
3. | ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ | |||||||||||||||||
3.1 | Վարչատարածքային | q Արագածոտնի մարզ | q Արարատի մարզ | |||||||||||||||
q Արմավիրի մարզ | q Գեղարքունիքի մարզ | q Լոռու մարզ | ||||||||||||||||
q Կոտայքի մարզ | q Շիրակի մարզ | q Սյունիքի մարզ | ||||||||||||||||
q Վայոց ձորի մարզ | q Տավուշի մարզ | q Երևան քաղաք | ||||||||||||||||
3.2 | Աշխարհագրական | |||||||||||||||||
3.3 | Հիպսոմետրիկ | q < 500 մ ծովի մակարդակից | q 501-1000 մ ծովի մակարդակ. | |||||||||||||||
q 1001-1500 մ ծովի մակարդ. | q 1501-2000 մ ծովի մակարդ. | q 2001-2500 մ ծովի մակարդ. | ||||||||||||||||
q 2501-3000 մ ծովի մակարդ. | q 3001-3500 մ ծովի մակարդ. | q > 3501 մ ծովի մակարդակից | ||||||||||||||||
3.4 | Գետավազանային | q Որոտանի ավազան | q Ողջիի ավազան | |||||||||||||||
q Մեղրիի ավազան | q Դեբեդի ավազան | q Աղստևի ավազան | ||||||||||||||||
q Քռի փոքր վտակների ավազան | q Ազատի ավազան | q Վեդիի ավազան | ||||||||||||||||
q Արփայի | q Սևանա լճի ավազան | q Հրազդանի ավազան | ||||||||||||||||
q Քասախի | q Ախուրյանի ավազան | q Մեծամորի ավազան | ||||||||||||||||
4. | ՊԱՇԱՐԸ | |||||||||||||||||
5. | ԲՆԱԿՄԻՋԱՎԱՅՐԵՐԸ | q անապատ-կիսաանապատ | q լեռնային տափաստան | |||||||||||||||
q մարգագետնա-տափաստան | q անտառ | q մերձալպյան մարգագետին | ||||||||||||||||
q ալպյան մարգագետին | q ժայռ | q ճահիճ | ||||||||||||||||
q գետ | q լիճ | q ջրամբար | ||||||||||||||||
q ցանքս | q այգի/պուրակ | q բնակավայր | ||||||||||||||||
6. | ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ | |||||||||||||||||
7. | ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ | |||||||||||||||||
Սպառնալիքի անվանումը | առկա | հնարավոր | ||||||||||||||||
7.1 | Քաղաքաշինության զարգացում | q | q | |||||||||||||||
7.1.1 | Բնակելի տարածքներ | q | q | |||||||||||||||
7.1.2 | Արդյունագործական և առևտրական տարածքներ | q | q | |||||||||||||||
7.1.3 | Տուրիստական և ռեկրեացիոն տարածքներ | q | q | |||||||||||||||
7.2 | Գյուղատնտեսության զարգացում | q | q | |||||||||||||||
7.2.1 | Միամյա և բազմամյա խոտաբույսերի ցանքեր | q | q | |||||||||||||||
7.2.2 | Այգիներ և անտառտնկարկներ | q | q | |||||||||||||||
7.2.3 | Անասնաբուծություն | q | q | |||||||||||||||
7.2.4 | Ձկնաբուծություն | q | q | |||||||||||||||
7.3 | Էներգիայի արտադրություն և հանքահանում | q | q | |||||||||||||||
7.3.1 | Հանքարդյունաբերություն | q | q | |||||||||||||||
7.3.2 | Վերականգնվող էներգիա | q | q | |||||||||||||||
7.4 | Տրանսպորտ և փոխադրումներ | q | q | |||||||||||||||
7.4.1 | Ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր | q | q | |||||||||||||||
7.4.2 | Էլեկտրագծեր, հեռախոսագծեր | q | q | |||||||||||||||
7.4.3 | Գազի, ջրի խողովակաշարեր | q | q | |||||||||||||||
7.4.4 | Թռիչքային հարթակներ | q | q | |||||||||||||||
7.5 | Կենսաբանական ռեսուրսների օգտագործում | q | q | |||||||||||||||
7.5.1 | Ցամաքային կենդանիների և թռչունների որս և հավաք | q | q | |||||||||||||||
7.5.2 | Կենդանիների որս և հավաք | q | q | |||||||||||||||
7.5.3 | Ձկնորսություն և ջրային կենդանիների հավաք | q | q | |||||||||||||||
7.6 | Մարդու միջամտում և անհանգստություն | q | q | |||||||||||||||
7.6.1 | Ռեկրեացիոն գործունեություն | q | q | |||||||||||||||
7.6.2 | Պատերազմ, քաղաքացիական խռովություններ | q | q | |||||||||||||||
7.6.3 | Աշխատանքներ և այլ գործողություններ | q | q | |||||||||||||||
7.7 | Բնական համակարգերի ձևափոխում | q | q | |||||||||||||||
7.7.1 | Հրդեհներ և հակահրդեհային միջոցառումներ | q | q | |||||||||||||||
7.7.2 | Ջրամբարտակներ և ջրօգտագործում | q | q | |||||||||||||||
7.7.3 | Էկոհամակարգերի այլ ձևափոխումներ (նշել) | q | q | |||||||||||||||
7.8 | Օտարածին և այլ պրոբլեմատիկ տեսակներ և գեներ | q | q | |||||||||||||||
7.8.1 | Օտարածին տեսակների ներխուժում | q | q | |||||||||||||||
7.8.2 | Պրոբլեմատիկ (վնասատու) տեղական տեսակներ | q | q | |||||||||||||||
7.8.3 | Օտարածին գենետիկական նյութ գեն | q | q | |||||||||||||||
7.9 | Աղտոտում | q | q | |||||||||||||||
7.9.1 | Կենցաղային ջրաղտոտում | q | q | |||||||||||||||
7.9.2 | Արդյունաբերական արտահոսքեր | q | q | |||||||||||||||
7.9.3 | Գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացած արտահոսքեր | q | q | |||||||||||||||
7.9.4 | Արտադրության և սպառման թափոններ | q | q | |||||||||||||||
7.9.5 | Մթնոլորտի աղտոտում | q | q | |||||||||||||||
7.9.6 | Վնասակար ֆիզիկական ներգործություններ (ձայնային, լուսային, ջերմային և այլն) | q | q | |||||||||||||||
7.10 | Երկրաբանական աղետներ | q | q | |||||||||||||||
7.10.1 | Երկրաշարժեր | q | q | |||||||||||||||
7.10.2 | Սողանքներ, հուսիններ | q | q | |||||||||||||||
7.11 | Կլիմայի փոփոխություն և եղանակային աղետներ | q | q | |||||||||||||||
7.11.1 | Բնակմիջավայրի փոփոխություն | q | q | |||||||||||||||
7.11.2 | Երաշտներ | q | q | |||||||||||||||
7.11.3 | Ջերմաստիճանային ծայրահեղություններ | q | q | |||||||||||||||
7.11.4 | Ջրհեղեղներ, սելավներ | q | q | |||||||||||||||
7.11.5 | Այլ սպառնալիք (նշել) | q | q | |||||||||||||||
7.12 | Այլ (նշել) | q | q | |||||||||||||||
8. | ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ | |||||||||||||||||
8.1 | Օգտագործման իրավունքը | |||||||||||||||||
8.2 | Օգտագործման տեսակը | |||||||||||||||||
8.3 | Թույլատրված քանակը | |||||||||||||||||
8.4 | Փաստացի օգտագործված քանակը | |||||||||||||||||
9. | ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ | |||||||||||||||||
Միջոցառման անվանումը | առկա | նախատեսվող | ||||||||||||||||
9.1 | Հողի/ջրի պահպանություն | q | q | |||||||||||||||
9.1.1 | Հողային/ջրային տարածքների պահպանություն | q | q | |||||||||||||||
9.1.2 | Հողային/ջրային ռեսուրսների պահպանություն | q | q | |||||||||||||||
9.2 | Հողի/ջրի կառավարում | q | q | |||||||||||||||
9.2.1 | Տարածքների կառավարում | q | q | |||||||||||||||
9.2.2 | Օտարածին/պրոբլեմատիկ (վնասատու) տեսակների հսկում | q | q | |||||||||||||||
9.2.3 | Բնակավայրերի և բնական ընթացքների վերականգնում | q | q | |||||||||||||||
9.3 | Տեսակների կառավարում | q | q | |||||||||||||||
9.3.1 | Տեսակների որսի/հավաքի/առևտրի կառավարում | q | q | |||||||||||||||
9.3.2 | Տեսակների վերականգնում | q | q | |||||||||||||||
9.3.3 | Տեսակների վերաբնակեցում | q | q | |||||||||||||||
9.3.4 | Ex-situ պահպանություն | q | q | |||||||||||||||
9.4 | Կրթություն և իրազեկում | q | q | |||||||||||||||
9.4.1 | Կրթություն | q | q | |||||||||||||||
9.4.2 | Ուսուցում | q | q | |||||||||||||||
9.4.3 | Իրազեկում և հաղորդակցություն | q | q | |||||||||||||||
9.5 | Օրենսդրություն և քաղաքականություն | q | q | |||||||||||||||
9.5.1 | Օրենսդրություն | q | q | |||||||||||||||
9.5.2 | Քաղաքականություն և կարգավորում | q | q | |||||||||||||||
9.5.3 | Մասնավոր սեկտորի ստանդարտներ | q | q | |||||||||||||||
9.5.4 | Տեխնիկական և օրենքի կիրառման ուժեղացում | q | q | |||||||||||||||
9.6 | Ապրուստի, տնտեսական և այլ խթաններ | q | q | |||||||||||||||
9.6.1 | Ապրուստի այլընտրանքային միջոցներ, կազմակերպություններ | q | q | |||||||||||||||
9.6.2 | Փոխհատուցում | q | q | |||||||||||||||
9.6.3 | Շուկայական լծակների կիրառում | q | q | |||||||||||||||
9.6.4 | Վճարումներ պահպանության համար | q | q | |||||||||||||||
9.6.5 | Ոչ դրամային արժեքներ | q | q | |||||||||||||||
9.7 | Այլ (նշել) | q | q | |||||||||||||||
10 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ | |||||||||||||||||
11 | ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |||||||||||||||||
12 | ՆՇՈՒՄՆԵՐ | |||||||||||||||||
13 | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ | |||||||||||||||||
Անունը, ազգանունը | ||||||||||||||||||
Պաշտոնը | ||||||||||||||||||
Կազմակերպությունը | ||||||||||||||||||
Աշխատանքի վայրը | ||||||||||||||||||
Հեռախոսի համարը | ||||||||||||||||||
Ֆաքսի համարը | ||||||||||||||||||
Էլեկտրոնային հասցեն |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի
Փաստաթղթի |
Փաստաթուղթը |
Փաստաթուղթը |
Փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Փաստա- |
Փաստա- |
Փաստա- |
Փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի
Հայտի |
Հայտի |
Հայտատուի տվյալները |
Պետական |
Պահանջվող տեղեկատվություն |
Տվյալների |
Ստորա-գրու-թյունը | ||||
կազմակեր-պության անվանումը |
անունը, |
հասցեն, |
համառոտ |
տրամա-դրման |
էջերի |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |