ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 փետրվարի 2009 թ. |
N 36-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Հարստություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 17.02.2009 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Հարստություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-027, Ա-028, Ա-029, Ա-030 լիցենզիաները։
2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։
3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա։
Նախարար |
Ա. Հարությունյան |
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզիայի գործունեության վայրի փոփոխություն կատարելու ԵՎ լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարելու անձի
Հ/հ |
Ֆիզիկական անձի (անուն, ազգանուն), իրավաբանական անձի (անվանումը) |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Գործունեության իրականացման վայրը |
Լիցեն-զիայի սերիան, համարը |
Լիցենզիա տալու ամսաթիվը |
Գործողու-թյան ժամկետը |
Բնակու-թյան վայրը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցեն-զիայի գործողության դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Նոր տրամադրվող լիցենզիաներ | |||||||||
1 |
«Վարդգես-Վահագն» ՍՊԸ |
5525919 |
ՀՀ, Շիրակի մարզ, |
N000009 |
31.08.2007թ. |
Անժամկետ |
--- |
24.02.2009թ-ից լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված: |
Հիմք՝ ՀՀ գյուղա-տնտեսության նախարարի 23.02.2009 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|