ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 օգոստոսի 2009 թ. |
N 09-219-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 14.08.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեծ Մասրենի» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0342 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Լևոն Գաբրիելյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0304 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ(անվանումը և գործունեու-թյան իրականաց-ման վայրը) | Բնակու-թյան վայրը, գտնվելու վայրը | Լիցենզի-այի համա- րը |
Լիցենզի-ան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) | Գրանց-ման համա-րը | Գործունեու-թյան տեսակը | Գործունեու-թյան իրականաց-ման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություն- ներ գրանցամատյա-նում լիցենզիայի վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 | «Մեծ Մասրենի» ՍՊԸ | Կոտայքի մ-զ, Պռոշյան հ-ք | ԱԳN0342 | 04.04.03թ. | 03307818 | 342 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
2 | Լևոն Գաբրիելյան | Կոտայքի մ-զ, Պռոշյան հ-ք | ԱԳN0304 | 27.02.03թ. | 304 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|