ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մայիսի 2009 թ. |
N 686-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Մեդին-Ալյանս» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Իրավունք և Առողջություն» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Աղավնի Կարսյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Տիգրան Հախնազարյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Սերյան Չիլինգարյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Պատվական Հարությունյան |
դեղատնային գործունեություն դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Արման Անտոնյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ (դրական վերապահու |
«Էսկուլապ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
«Էսկուլապ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատուն) առանց ստերիլ դեղերի (դրական վերապահում) |
«Խաշթառակի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |