«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2009 թ. |
N 547-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի N 185-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. մարտի 16-ի «ՀՀ պետական բուհերի 2009թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» թիվ 185-Ն հրամանով հաստատված կանոնների 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հանրապետական ընդունող հանձնաժողովը ըստ անհրաժեշտության կարող է իր որոշմամբ երկարաձգել դիմում-հայտերի ընդունման ժամկետը»:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն լրացումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |