Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5.1 Հոդ.20
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2008
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10608403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 265-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2008 թվականի ապրիլի 29-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթները

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների շուկաներում անասնաբուժական ծառայության կողմից վարվող գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

  Նախարար Ա. Գրիգորյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 19-ի

N 265-Ն հրամանի

 

 Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Հ/հ Շուկայի կազմա-կերպչի Ա.Ա.Հ.
Մարզը
Անասնա-տիրոջ Ա.Ա.Հ.
Բնակու-թյան վայրը
Կենդա-նու անձնա-գրի տվյալ-ները, սերիան, համարը Կենդանու մակա-նունը, գույքա-
յին հա-մարը, ծննդյան տարե-թիվը
Սեռը, ցեղը, ցեղայ-նու-թյունը Կենդա-նու գույնը և տարբե-րիչ նշան-ները Կենդա-նու զանգ-վածը (կգ) Մայրը, գույքա-յին համա-րը, ցեղը Հայրը, գույքա-յին համա-րը, ցեղը Կենդա-նու տե-ղաշար-ժի վերա-բերյալ տվյալ-ները Կենդա-նու շուկա մուտքի և ելքի ժամը Տեղա-փոխող փոխա-դրամի-ջոցի մակնիշը և պետ-համա-րանիշը Կենդա-նու ուղեկ-ցող փաս-տաթղթի տվյալ-ները Գնորդը, Ա.Ա.Հ. բնակու-թյան վայրը Ծանո-թու-թյուն
                               
                               
                               
                               

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան