«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2009 թ. |
N 64-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի համաձայն.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագիր տալու առանձնահատկությունների մասին» թիվ 145-Ն հրամանի (այսուհետ` հրաման) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ 2008 թվականի հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգներին Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագրերը տրվում են ժառանգության բացման վայրի նոտարական տարածքի նոտարների կողմից»:
2. Ուժը կորցրած ճանաչել հրամանով հաստատված հավելվածը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |