Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.19/43(317) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.11.2008
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 419-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՆՈՒՀԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N ՏԿՈՒ 00089 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, 2-րդ և 10-րդ մասերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 3-ի N 14/6 եզրակացությունը և նկատի ունենալով, որ «ՎԱՆՈՒՀԻ» բաց բաժնետիրական ընկերությունն առ 2008 թվականի հոկտեմբերի 10-ը չի վճարել տարեկան պետական տուրքը.

կասեցնել «ՎԱՆՈՒՀԻ» բաց բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի հոկտեմբերի 10-ին տրամադրված N ՏԿՈՒ 00089 լիցենզիայի գործողությունը 2008 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև խախտման պատճառի վերացումը։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան