ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 փետրվարի 2009 թ. |
N 09-43-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 19.02.2009 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Մուստանգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0743 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ադվենսդ Բիզնես Սոլյուշնս» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0688 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Ռեկոն» ՍՊ ընկերությանը և «Խաչարթ ՀԷԿ» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (19.02.2009թ. հր. N 09-43-Լ)
Հ/ Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործու-նեության իրակա-նացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության իրակա- |
Գործողության ժամկետը |
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
«Մուստանգ» |
ք. Երևան, |
ԱԳ 0743 |
30.01.08 թ. |
00030719 |
739 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է մասնագետ չունենալու պատճառով |
|
2. |
«Ադվենսդ Բիզնես |
ք. Նոր-Հաճըն Գայի 1/31 ն |
ԱԳ 0688 |
19.07.07 թ. |
02551874 |
684 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3 |
«Ռեկոն» ՍՊԸ |
Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 |
ԱԳ 0823 |
19.02.09 թ. |
07404501 |
818 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
4 |
«Խաչարթ ՀԷԿ» ՍՊԸ |
Ք. Երևան, Ջրաշատի 1 |
ԱԳ 0824 |
19.02.09 թ. |
01565269 |
819 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|