«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11408066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
13 փետրվարի 2008 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին (այսուհետ` Աշխատակազմ) հանձնվող պետական գույքի (այսուհետ` Գույք) հանձնման-ընդունման և այդ գույքի մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով՝
Հրամայում եմ`
1. Ստեղծել Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` հետևյալ կազմով.
Մ. Քալաշյան |
- «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ), | |
Ա. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի գործավար (Հանձնաժողովի քարտուղար), | |
Կ. Ամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ), | |
Աշ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ), | |
Ալ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ), | |
Վ. Ենգիդունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի լուծարման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ), | |
Ա. Ղլեչյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պայմանագրերի նախապատրաստման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ), | |
Ա. Վարդազարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ): |
(1-ին կետը փոփ. 23.12.08 N 128-Ն)
2. Հանձնաժողովին`
1) գույքը աշխատակազմին հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում Աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու և Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ` նկատի ունենալով, որ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն.
ա. Աշխատակազմին Գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը,
բ. գույքի հանձնման-ընդունման ակտը` ըստ հավելվածներ 1-ի և 2-ի (եթե Գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմվում է Գույքի միակողմանի ընդունման ակտ` ըստ հավելվածներ 3-ի և 4-ի),
գ. հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրությունը,
դ. գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում բնօրինակը (եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք),
2) Գույքը մասնավորեցնելիս կամ օտարելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` ըստ հավելվածներ 5-ի և 6-ի,
3) հանձնաժողովի կողմից, արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացվում է արձանագրության (քաղվածք) տեսքով,
4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,
5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում եռօրյա ժամկետում նախապատրաստել և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ստորագրմանը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հրամանի նախագիծ:
3. Սահմանել, որ.
1) Գույքի հաշվեկշռային արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի), կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է Գույքի հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի ձեռքբերման արժեք,
2) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տվյալներում բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 73 և/կամ 1995 թվականի ապրիլի 25-ի թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը և Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր չի եղել պարզել այն, ապա Գույքի Հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) և հետագա հաշվարկներում հաշվարկային գործակից է ընդունվում 1 մեծությունը (Գ1=1):
4. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը.
1) եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք և բացակայում է Գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանքը)` ձեռնարկել միջոցառումներ Գույքի սեփականության վկայական (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանք) ստանալու համար,
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում նախապատրաստել և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ:
5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն հրամանը:
6. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանին:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |
Հավելված 1 |
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և _____________________________ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ______________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքի սկզբնական արժեքը __________ դրամ,
Գույքի մաշվածությունը __________ դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,
Այլ տվյալներ ______________________________________:
ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ____ ____:
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
_____________ |
__________________________ Մ. Քալաշյան |
|
__________________________ Ա. Վարդանյան |
_____________ |
__________________________ Կ. Ամյան |
(ստորագրությունը) |
__________________________ Լ. Սամսոնյան |
Կ.Տ. |
__________________________ Աշ. Գասպարյան |
|
__________________________ Ալ. Գասպարյան |
|
__________________________ Վ. Ենգիդունյան |
|
__________________________ Ա. Ղլեչյան |
|
________________________ Ա. Վարդազարյան |
|
|
Հավելված 2 |
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և ____________________________________ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ____ հասցեում գտնվող ___ ընդհանուր մակերես (որից նկուղ` ___ քառ. մետր, կիսանկուղ ___ քառ. մետր) և _______ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքի սկզբնական արժեքը __________ դրամ,
Գույքի մաշվածությունը __________ դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,
Այլ տվյալներ ____________________________________:
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
_____________ |
__________________________ Մ. Քալաշյան |
|
__________________________ Ա. Վարդանյան |
_____________ |
__________________________ Կ. Ամյան |
(ստորագրությունը) |
__________________________ Լ. Սամսոնյան |
Կ.Տ. |
__________________________ Աշ. Գասպարյան |
|
__________________________ Ալ. Գասպարյան |
|
__________________________ Վ. Ենգիդունյան |
|
__________________________ Ա. Ղլեչյան |
|
________________________ Ա. Վարդազարյան |
|
|
Հավելված 3 |
ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ________________________ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված _______________________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) __________ դրամ,
Գույքի մաշվածությունը __________ դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,
Այլ տվյալներ ____________________________________:
ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը _____ _____:
|
Գույքն ընդունեց |
|
__________________________ Մ. Քալաշյան |
|
__________________________ Ա. Վարդանյան |
|
__________________________ Կ. Ամյան |
|
__________________________ Լ. Սամսոնյան |
|
__________________________ Աշ. Գասպարյան |
|
__________________________ Ալ. Գասպարյան |
|
__________________________ Վ. Ենգիդունյան |
|
__________________________ Ա. Ղլեչյան |
|
________________________ Ա. Վարդազարյան |
|
|
Հավելված 4 |
ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ________________________ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված _______ հասցեում գտնվող ______ ընդհանուր մակերես (որից նկուղ` ____ քառ. մետր, կիսանկուղ ____ քառ. մետր) և __________ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) __________ դրամ,
Գույքի մաշվածությունը __________ դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,
Այլ տվյալներ ________________________________________:
|
Գույքն ընդունեց |
|
__________________________ Մ. Քալաշյան |
|
__________________________ Ա. Վարդանյան |
|
__________________________ Կ. Ամյան |
|
__________________________ Լ. Սամսոնյան |
|
__________________________ Աշ. Գասպարյան |
|
__________________________ Ալ. Գասպարյան |
|
__________________________ Վ. Ենգիդունյան |
|
__________________________ Ա. Ղլեչյան |
|
________________________ Ա. Վարդազարյան |
|
|
Հավելված 5 |
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և _____________________________ մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության ____ թվականի ___________ ի թիվ ____ որոշմամբ մասնավորեցված (օտարված) __________________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքն հանձնեց |
Գույքը ընդունեց (գնորդ) | |
__________________________ Մ. Քալաշյան |
________________ | |
__________________________ Ա. Վարդանյան |
| |
__________________________ Կ. Ամյան |
________________ | |
__________________________ Լ. Սամսոնյան |
(ստորագրությունը) | |
__________________________ Աշ. Գասպարյան |
| |
__________________________ Ալ. Գասպարյան |
| |
__________________________ Վ. Ենգիդունյան |
| |
__________________________ Ա. Ղլեչյան |
| |
__________________________ Ա. Վարդազարյան |
Կ.Տ. | |
|
|
Հավելված 6 |
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և ________________________________ մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության ___ թվականի ___________ ի թիվ ____ որոշմամբ մասնավորեցված (օտարված) _______ հասցեում գտնվող ______________ ընդհանուր մակերես և _____________________________ արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքն հանձնեց |
Գույքը ընդունեց (գնորդ) | |
__________________________ Մ. Քալաշյան |
________________ | |
__________________________ Ա. Վարդանյան |
| |
__________________________ Կ. Ամյան |
________________ | |
__________________________ Լ. Սամսոնյան |
(ստորագրությունը) | |
__________________________ Աշ. Գասպարյան |
| |
__________________________ Ալ. Գասպարյան |
| |
__________________________ Վ. Ենգիդունյան |
| |
__________________________ Ա. Ղլեչյան |
| |
__________________________ Ա. Վարդազարյան |
Կ.Տ. | |
|
|