«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 32009038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հունվարի 2009 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 41-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգում» (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր թ), ժ) և ժա) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
ա. «թ) բորտռադիստ,
ժ) բորտօպերատոր,
ժա) բորտուղեկցորդ.»։
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Գլխավոր վարչության պետ | Ա. Մովսեսյան |