«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունվարի 2009 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի N 1 հավելվածի «Համայնքի բյուջեի եկամուտները» 1-ին հատվածի՝
ա. N 1110 տողի 2-րդ սյունակում «գույքից» բառից հետո լրացնել «(տող 1111+ տող 1112)» բառերը,
բ. N 1254 տողի 2-րդ սյունակում «դոտացիաներ» բառից հետո լրացնել «(տող 1255+ տող 1256)» բառերը,
գ. N 1300 տողի 2-րդ սյունակում «1380» թվից հետո լրացնել «+ տող 1390» բառերը, իսկ 3-րդ սյունակում լրացնել «7400» թիվը,
դ. N 1340 տողի 2-րդ սյունակում «1342» թվից հետո լրացնել «+ տող 1343» բառերը,
ե. N 1342 տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
զ. N 1353 տողը հանել,
է. N 1350 տողի 2-րդ սյունակի «+ տող 1353» բառերը հանել,
ը. N 1380 տողին նախորդող տողի 1-ին սյունակում «1371» թիվը փոխարինել «1372» թվով.
2) հրամանի N 1 հավելվածի «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» 3-րդ հատվածի՝
ա. N 4100, N 4130, N 4131, N 4310, N 4320, N 4410, N 4420, N 4510, N 4520, NN 4530 - 4538, N 4540 և NN 4544-4548 տողերի 6-րդ սյունակը լրացնել «x»-ով,
բ. N 4421 տողի 2-րդ սյունակում «B118»-ը հանել,
գ. NN 4541 - 4543 տողերի 5-րդ սյունակից հանել «x»-ը և նույն տողերի 6-րդ սյունակում լրացնել «x»-ով,
դ. N 4634 տողի 3-րդ սյունակի «4729» թիվը հանել,
ե. N 4720 տողի 3-րդ սյունակում «x+C88»-ը փոխարինել «x»-ով,
զ. N 5110, N 5120, N 5130, N 5133, N 5134, N 6110, N 6120 և N 6221 տողերի 5-րդ սյունակը լրացնել «x»-ով.
3) հրամանի N 1 հավելվածի «Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները» 5-րդ հատվածի՝
ա. N 8111 տողի 2-րդ սյունակում փակագծից հետո լրացնել «տող 8112+ տող 8113» բառերը,
բ. N 8121 տողի 2-րդ սյունակում «Վարկեր» բառից հետո լրացնել «(տող 8122+ տող 8130)» բառերը,
գ. N 8122 տողի 2-րդ սյունակում «ստացում» բառից հետո լրացնել «(տող 8123+ տող 8124)» բառերը,
դ. N 8130 տողի 2-րդ սյունակում «մարում» բառից հետո լրացնել «(տող 8131+ տող 8132)» բառերը,
ե. N 8140 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8141+ տող 8150)» բառերը,
զ. N 8141 տողի 2-րդ սյունակում «ստացում» բառից հետո լրացնել «(տող 8142+ տող 8143)» բառերը,
է. N 8150 տողի 2-րդ սյունակում «մարում» բառից հետո լրացնել «(տող 8151+ տող 8152)» բառերը,
ը. N 8161 տողի 2-րդ սյունակում «մասնակցություն» բառից հետո լրացնել «(տող 8162+ տող 8163 + տող 8164)» բառերը,
ժ. N 8170 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8171+ տող 8172)» բառերը,
ժա. N 8190 տողի 2-րդ սյունակի «8194» թվից հետո լրացնել «-տող 8193» բառերը,
ժբ. N 8196 տողի 2-րդ սյունակի «9193» թիվը փոխարինել «8193» թվով.
ժգ. N 8211 տողի 2-րդ սյունակում փակագծից հետո լրացնել «տող 8212+ տող 8213» բառերը,
ժդ. N 8221 տողի 2-րդ սյունակում «Վարկեր» բառից հետո լրացնել «(տող 8222+ տող 8230)» բառերը,
ժե. N 8240 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8241+ տող 8250)» բառերը.
4) հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ պարբերությունում «8198-րդ» թվից հետո լրացնել «(5-րդ սյունակում)» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար | Տ. Դավթյան |