«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11309030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2009 թ. |
N 35-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 579-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11‑րդ, 16-րդ հոդվածի 2-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 579-Ն հրամանով հաստատված կարգի՝
1) 71-րդ կետի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը հանել,
2) 71-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
3) 79-րդ կետում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները՝ համապատասխան մարմնի ղեկավարին» բառերը հանել,
4) 80-րդ կետի առաջին պարբերությունում «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը հանել,
5) 80-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ պաշտպանության նախարար՝ | Ս. Օհանյան |