ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2008 թվականի N 443-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ N Կ-XX-000964) ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված՝ ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգի 7.3 կետը և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 6-ի «Հիվանդ Լավրենտի Գրիգորյանի բուժօգնության կազմակերպման գործընթացը ուսումնասիրելու մասին» N 366-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պայմանների և պահանջների մի շարք խախտումներ, այդ թվում նաև.
1) համաձայն ներկայացված լիցենզիայի պատճենի (Լիցենզիա N Կ-XX-000964 հիվանդանոցային՝ ընդհանուր վիրաբուժական /մեծ./, անոթային վիրաբուժական /մեծ./ արտահիվանդանոցային՝ վնասվածքաբանական, օրթոպեդիական /մեծ./, ակնաբանական /մեծ./ և մանկ.), «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» ՓԲԸ-ն հիվանդանոցային բժշկական օգնություն կարող էր ցուցաբերել միայն լիցենզիայում նշված ընդհանուր վիրաբուժական /մեծ./, անոթային վիրաբուժական /մեծ./, բուժօգնության տեսակների շրջանակներում,
2) «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» ՓԲԸ-ում բացակայում է ընդունարանը, վերակենդանացման բաժանմունքը,
3) սահմանված չի եղել շուրջօրյա հերթապահություն։
Ելնելով վերը նշվածից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված՝ ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000964 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
![loading...](/static/img/loader.gif)