ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
4 հունիսի 2008 թ. |
N 08-149-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 04.06.2008թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)` Վանիկ Աղաջանյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ 0191 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)` «Ջինջ» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0206 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(04.06.2008թ. հր. N 08-149-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անունը, ազգանունը), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղե- |
1. |
Վանիկ Աղաջանյան |
ք. Երևան, Մարշալ Խուդյակովի 84/4, բն. 23 |
ԱԳN 0910 |
30.05.02 թ. |
191 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
2. |
«Ջինջ» ՍՊԸ |
ք. Երևան, Վարդանանց 8 |
ԱԳN 0206 |
25.06.02 թ. |
02511015 |
206 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|